Իսպանիան հանրային խորհրդակցություններ է սկսել բաց ծովում հողմային էներգիայի արտադրության նոր կանոնների շուրջ՝ օֆշորային կոնցեսիաների աճուրդների համար հիմք ստեղծելով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարությանը:

Ոլորտի ներկայացուցիչները հորդորել են կառավարությանը հրապարակել նոր կարգավորող դաշտ՝ մինչև 2030 թվականը հասնելու գիգավատ (ԳՎտ) օֆշորային հողմային էներգիայի նպատակին հասնելու համար:

Հողմակայանների տեղակայումն արագացնելու համար, նոր կանոններով, վարձակալության տարածքները, վարձատրության սխեմաները և ցանցային միացումները կհատկացվեն միաժամանակ:

Ավելին, աճուրդներն այժմ կարող են հաշվի առնել ոչ միայն տեխնիկական և տնտեսական չափանիշները, այլ նաև այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են տեղական աշխատատեղերի ստեղծումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

Իսպանիան այս ոլորտում պիլոտային ծրագրերի համար հատկացրել է 147 մլն եվրո։