Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Խաչատուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»:





























