Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ջանիկ Բազեյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ջանիկ Բազեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:





























