Չանաքքալեում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում և հարակից նահանգներում՝ 10 կմ խորության վրա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD), մարտի 4-ին երկրաշարժեր են տեղի ունեցել նաև Անթալիայում (մագնիտուդ 3,7 և 3,8 մագնիտուդով), Քահրամանմարաշում (մագնիտուդ 4,4) և Բուրդուրում (մագնիտուդ 3,5)։





























