Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը «շատ լուրջ հետևանքների» առջև կկանգնի, եթե գալիք Ռամադան ամսվա ընթացքում պաղեստինցի մահմեդականներին արգելի մուտքը սուրբ վայրեր, հայտնում է Reuters-ը։
«Մենք մեր ուղերձներն ենք փոխանցում համապատասխան իշխանություններին գալիք Ռամադան ամսվան ընդառաջ սադրանքները կանխելու անհրաժեշտության մասին»,- ասել է Էրդողանը Անկարայում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իսրայելցի արմատական քաղաքական գործիչների՝ մահմեդականների մուտքը Հարամ ալ-Շարիֆ (Տաճարի լեռ - խմբ.) սահմանափակելու պահանջները կատարյալ անհեթեթություն է: Նման քայլի հետեւանքները, անկասկած, շատ լուրջ են լինելու»,- հավելել է նա։





























