ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սուպեր երեքշաբթի՝ 15 նահանգների նախնական քվեարկության օրացույցի օրը, իրենց կուսակցություններից հաղթանակ են տարել փրայմերիզներում: Այդ մասին հայտնում է NBC News-ը:
Թրամփը հաղթել է 12 նահանգներ Կալիֆորնիայի, Հյուսիսային Կարոլինայի, Վիրջինիայի, Թենեսսիի, Օկլահոմայի, Տեխասի, Արկանզսի, Մենի, Ալաբամայի, Մասսաչուսեթսի, Կոլորադոյի և Մինեսոտայի քվեարկություններում:
Միևնույն ժամանակ Բայդենը հաղթել է Կալիֆորնիայի, Այովայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Վերմոնտի, Օկլահոմայի, Տենեսիի, Մասսաչուսեթսի, Մենեի, Արկազանսի,Ալաբամայի, Կորոլադոյի և Մինեսոտայի փրայմերիզներում:
Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար Թրամփի միակ մրցակից Նիկի Հեյլին հաղթել է միայն Վերմոնտում։
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ և՛ Բայդենը, և՛ Թրամփն ընտրողների շրջանում ցածր վարկանիշ ունեն:





























