Վարշավայում բախումներ են տեղի ունեցել ցուցարար ֆերմերների և ոստիկանների միջև։ Նախագահի աշխատակազմի մոտ ցուցարարների մասնակցությամբ միջադեպեր են տեղի ունեցել։ Ֆերմերները սկսել են քանդել պատնեշները և սալաքարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Polsat News-ը: Բախումներ են տեղի ունեցել նաև Վարշավայի մի քանի այլ վայրերում, մասնավորապես Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի շենքի մոտ։

Այնտեղ ցուցարարները նույնպես քանդել են սալահատակները և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հաղորդվում է, որ վիրավորվել են մի քանի ոստիկան և մեկ ցուցարար: Հաղորդվում է, որ մի քանի ցուցարարների հաջողվել է ներխուժել Սեյմի շենք։

Վարշավայի կենտրոնը կաթվածահար է վերջին օրերին լեհ ֆերմերների երկրորդ մասշտաբային բողոքի ակցիայի պատճառով։ Ցուցարարներըն ունեցել են հակաուկրաինական և հակակառավարական պաստառներ, հրավառ նյութեր վառել և մի քանի անգամ բախվել ոստիկանության հետ:

Ֆերմերները դժգոհ են, այսպես կոչված, «Կանաչ գործարք Եվրոպայի համար»՝ Եվրամիության խոշոր ծրագրից, որն ուղղված է վնասակար արտանետումների նվազեցմանը, որը մեծապես ազդում է գյուղատնտեսական մթերք արտադրողների շահերին։ Ֆերմերների դժգոհության երկրորդ կարեւոր պատճառը Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Բելառուսից գյուղմթերքի մատակարարումն է։