Եմենի ափերի մոտ՝ Ադենի ծոցում Բարբադոսի դրոշով «True Confidence» բեռնատար նավի վրա հարձակման ժամանակ երկու նավաստի է զոհվել։ Այս մասին Սանայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Միևնույն ժամանակ, Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման հութիները հաստատել են, որ Ադենի ծոցում հարձակվել են «True Confidence» նավի վրա։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքով՝ հարվածները ճշգրիտ են եղել, եւ արդյունքում նավի վրա հրդեհ է բռնկվել։