Մեխիկոի Մոնեդա թաղամասում Այոտզինապի «Իսիդրո Բուրգոս» մանկավարժական քոլեջի ուսանողները, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել, կոտրել են նախագահական պալատի դուռը և ներս մտել։ Այս մասին գրում է տեղական El Universal թերթը։
Դուռը կոտրելու համար ցուցարարներն օգտագործել են Էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովի (CFE) մեքենան:
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել և բարիկադներ ստեղծել, որպեսզի ուսանողները չկարողանան ավելի խորք թափանցել։
Ինքը՝ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ակցիայի պահին եղել է պալատում և մամուլի ասուլիս էր հրավիրում։ Հարձակվողները պահանջում են հանդիպում նրա հետ՝ 2014 թվականին Գերերո նահանգի Իգուալա քաղաքի իրենց քոլեջից 43 ուսանողների անհետացման հետաքննության արդյունքների բացակայության պատճառով։ The New York Times-ը գրել է, որ մեքսիկական ոստիկանությունը, զինվորականները և պաշտոնյաները գաղտնի դավադրության մեջ են մտել «Գերերոս Ունիդոս» թմրակարտելի հետ, որն առևանգել և սպանել է Իգուալայի ուսուցիչների քոլեջի ուսանողներին:





























