Սիսիանի համայնքապետարանը հերքում է մամուլում տարածվող այն տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։ Այս մասին ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ Armlur.am-ն էր հայտնել տեղեկությունը։

Աղբյուրը, հղում անելով իրեն հասած տեղեկություններին, հայտնել էր, որ նա կասկածվում է վառելիքի հափշտակման եւ ապօրինի շինթույլտվությունների քրեական գործով։