Հայտնի հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամն այսօր` նոյեմբերի 8-ին, այցելել է Չեչնիա, որտեղ ընթրել է այդ հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի հետ եւ դիտել չեչնիական ֆոլկլորի մոտիվներով երիտասարդական սիրողական թատրոնի բեմադրությունը: Սա դերասանի արդեն երկրորդ այցելությունն է Չեչնիա:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Վան Դամը նշել է, որ տպավորված է եղել առաջին այցելությամբ եւ շատ է ցանկացել երկրորդ այցը կատարել:
«Ես տպավորված էի իմ առաջին այցելությամբ Գռոզնի եւ ցանկացա կրկին լինել Չեչնիայում, որպեսզի մոտիկից ծանոթանամ այդ ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, ինչպես նաեւ ընթրեմ իմ ընկեր Ռամզան Քադիրովի հետ»,- ասել է Վան Դամը:




























