Երեքշաբթի օրն արևմտյան Ռաջաստան նահանգում կործանվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տեղական արտադրության կործանիչ․ սա նման առաջին դեպքն է կործանիչների՝ հնդկական զինված ուժերի զինանոցում 8 տարի առաջ ընդրգկվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը:

Օդաչուն անվնաս կատապուլտ է եղել։

2021 թվականին Հնդկաստանի կառավարությունը պետական «Hindustan Aeronautics Limited» ընկերության հետ 83 «Tejas» կործանիչներ գնելու 6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել: