ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարները կոչ են արել Ներկայացուցիչների պալատի անդամներին հաստատել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու փաթեթը՝ ասելով, որ «այն ոչ միայն կօգնի Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում, այլ նաև կխոչընդոտի չինական ագրեսիան»,- հաղորդում է Reuters-ը։
«Սա հետևանքներ ունի ամերիկյան շահերի համար, որոնք ... ուղղակիորեն կապված են հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր շահերի հետ»,- ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամս Բըրնսը ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող գլոբալ սպառնալիքների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի տարեկան լսումների ժամանակ:




























