Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին։

Ռումինիայի նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված հայտարարության համաձայն` այս որոշումը հիմնված է Ռումինիայի գործունեության արդյունքների, նախագահի պաշտոնում երկու ժամկետներում նրա ձեռք բերած փորձի վրա, այն մարտահրավերների խորը ըմբռնման, որոնց բախվում է ՆԱՏՕ-ն, Եվրոպան և հատկապես տարածաշրջանը, ինչխես նաև ՆԱՏՕ-ի հիմնական արժեքներին և նպատակներին ունեցած ամուր հանձնառության վրա»։

«Մենք խորը ըմբռնում ունենք, այդ թվում՝ մեր տարածաշրջանի առջև ծառացած պատմական մարտահրավերների առումով, անվտանգության ներկայիս իրավիճակի մասով, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն նույնպես պետք է թարմացնի իր առաքելության տեսլականը»,- ասված է Ռումինիայի նախագահի հայտարարության մեջ: