Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջադրվել երրորդ ժամկետի համար, եթե արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացվի, հայտնել է արդարադատության նախարար Յըլմազ Թունջը։

«Մեր սահմանադրության 101 հոդվածի համաձայն՝ նախագահն ընտրվում է հինգ տարով եւ ընտրվում է երկու ժամկետով։ Սակայն 116 հոդվածի երրորդ կետով, եթե Թուրքիայի Ազգային մեծ ժողովը  (խորհրդարան) որոշում ընդունի ընտրությունների մասին (գործող) նախագահի երկրորդ ժամկետի ընթացքում, ապա դա կհամապատասխանի 360 պատգամավորների մեծամասնությանը երեք հինգերորդով։ Եթե նոր ընտրությունների անցկացման որոշում ընդունվի երեք հինգերորդով, ապա երրորդ ժամկետի հնարավորություն կբացվի»,- ասել է նա TELE1 հեռուստաալիքին։

Էրդողանն ավելի վաղ հայտնել էր մարտի 31-ին մունիցիպալ ընտրությունների մասին՝ որպես վերջինն իր քաղաքական կարիերայում։ Նախագահը կոչ է արել քվեարկել այնպես, որպեսզի Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի քաղաքապետերի ընտրություններում հաղթեն կառավարող կուսակցության ներկայացուցիչները, ոչ թե ներկայիս ընդդիմադիր քաղաքապետերը, եւ դրանով իսկ ապրիլի 1-ից սկսել «նոր դարաշրջան»։ Թուրքիայի կառավարող կուսակցությունում մինչ այդ տեղեկացրել էին, որ Էրդողանի հայտարարությունը չի նշանակում հեռանալ քաղաքականությունից»։