Վրաստանը չի կարող Ուկրաինային հանձնել հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, քանի որ նա հանցագործություն է կատարել, իսկ Ուկրաինայում հերոս կհռչակվի։ Հանձնումը բացառել է խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկին։
«Ինչպե՞ս կարելի է ցանկանալ Ուկրաինային հանձնել մի մարդու, որը քո տարածքում հանցագործություն է կատարել։ Ես հաստատ գիտեմ, որ նա կհարի Ուկրաինայում իր կուսակցության շարքերին եւ ոչ ոք չի հարցնի, հակառակը, շքանշան կտա, որ անօրինաբար խախտել է ուկրաինական սահմանը»,- նշել է փոխնախագահը։
Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել էր, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման համար Վրաստանը պետք է ազատ արձակի Սաակաշվիլուն, դադարեցնի ավիակապը Ռուսաստանի հետ եւ չօգնի Մոսկվային շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։





























