Նոր հարցման տվյալների համաձայն` ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը չնչին 1 տոկոսային կետով գերազանցում է իր հավանական հակառակորդ Դոնալդ Թրամփին: Հարցումն անցկացրել է Reuters/Ipsos-ը։

Գրանցված ընտրողների մոտ 39%-ն ասել է, որ կքվեարկեր դեմոկրատ Բայդենի օգտին, եթե ընտրություններն անցկացվեին այսօր։ Հարցվածների ևս 38%-ը կընտրեր հանրապետական Թրամփին։ Հարցման արդյունքում պարզվել է նաև, որ շատ ընտրողներ չեն կողմնորոշվել. 11%-ն ասել է, որ կքվեարկի այլ թեկնածուների օգտին, 5%-ը՝ չի քվեարկի, իսկ 7%-ը նշել է, որ չգիտեն կամ հրաժարվել են պատասխանել:

Reuters/Ipsos-ի հարցումն առցանց պատասխանները հավաքագրել է ամբողջ երկրից և ներառել 4094 չափահաս ամերիկացիների, այդ թվում՝ 3356 գրանցված ընտրողների: Սխալց կազմում է 1,8% գրանցված ընտրողների  և 1,7% բոլոր հարցվողների համար։