Թայլանդի Սատահիփ ռազմածովային բազայում գտնվող «HTMS Chonburi» նավի թնդանոթից ոչ միտումնավոր արձակված արկից 13 նավաստի է վիրավորվել: Այս մասին հայտնում է Bangkok Post թերթը։

Նավի թնդանոթից պատահաբար է արկը արձակվել․ այն հարվածել է մոտակայքում խարսխված ֆրեգատին, ինչի հետևանքով հրդեհ է սկսվել, և չորս հրշեջ մեքենաներ շտապել են դեպքի վայր, հաղորդում է The Nation թաիլանդական լրատվական պորտալը:

Հրդեհը մարվել է 30 րոպե անց։