Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ 7 զինվոր է զոհվել, ևս 17-ը վիրավորվել են զինյալների հարձակման հետևանքով, որոնց թիրախը Աֆղանստանին սահմանակից անհանգիստ Հյուսիսային Վազիրստան շրջանում գտնվող բանակային պահակակետն է եղել, հայտնում է Reuters-ը:
«Ահաբեկիչները պայթուցիկներով լի բեռնատարով մխրճվել են պահակակետը, որին հաջորդել են մահապարտ-ահաբեկիչների բազմաթիվ գրոհներ, որոնք հանգեցրել են շենքի մի մասի փլուզմանը», - ասվում է Պակիստանի զինվորականների հայտարարության մեջ:
Հյուսիսային Վազիրստանի Հայբեր Փախտունխվա նահանգի բնակիչները հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 06:15-ի սահմաններում ուժգին պայթյունի հետևանքով վնասվել են իրենց տների դռներն ու պատուհանները:
Բանակը հայտնել է, որ բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ զինվոր, իսկ հաջորդած փոխհրաձգության ժամանակ՝ երկու սպա: Բոլոր վեց հարձակվողները սպանվել են, տարածքում մաքրման գործողությունները դեռ շարունակվում են:
Սակայն Պակիստանի բանակը որևէ կոնկրետ խմբավորման դեմ մեղադրանք չի առաջադրել։




























