Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` նոյեմբերի 9-ին, ընդունել է Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Ֆամ Սուան Շոնին (նստավայրը` Մոսկվա )՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել վերջինիս իր առաքելության մեջ եւ հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց ընդլայնման համար:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար, նշելով, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խթանման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղիները, անդրադարձան առեւտրատնտեսական, գիտակրթական փոխանակումների ակտիվացման, ինչպես նաեւ արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, միջխորհրդարանական կապերի ձեւավորման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Վիետնամի փոխգործակցությանն առնչվող հարցերին:



























