«Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն իր Telegram ալիքում հայտնել է, որ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով մարտի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09:39-ից սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքում։
«Ինքնաթիռների անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, դա գլխավոր առաջնահերթությունն է», - ասել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սահմանափակումները հանվել են։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր դեպի Մոսկվա թռչող անօդաչուի մասին, որը խոցվել էր Դոմոդեդովո քաղաքային շրջանում։





























