Մոսկվայում և Մերձմոսկվայում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը օրերս ծեծի է ենթարկել  հայերի միության երկտասարդական կենտրոնի ղեկավար 20-ամյա Արեն Երգանջյանին: Այս մասին ահազանգել է NEWS.am-ին է ահազանգել Երգանջյանը:

«2023 թվականին ինձ կանչեցին հայերի միություն, առաջարկեցին, որ երիտասարդական թեւը ղեկավարեմ: Մենք երտասարդների ուժերով  վերանորոգեցինք պադվալը, որ աշխատենք, հետո սկսեցին խնդիրներ առաջանալ Արտյոմ Վարդանյանի հետ, որը ինձ հրավիրել էր աշխատելու: Պարզվեց, որ Արտյոմ Վարդանյանը ցանկանում էր այդտեղ սրճարան բացել, նույնիսկ ինձ պատկանող իրերը չէր տալիս: Ինքը ինձ մի քանի անգամ սպառնացել է, ասել է գլուխս կջարդի, մի անգամ էլ կանչել է ինձ իր կաբինետ եւ ծեծի է ենթարկել: Խնդիրը կայանում էր նրանում, որ մեր մեջ վեճ առաջացավ, որ իրենք իմ իրերը տան, որ ես իրենց իրերը իրենց տամ ու գնամ, այդ պատճառով էլ նա ինձ ծեծեց»,- պատմեց Արենը՝ նշելով, որ միությունից դեռեւս որեւէ արձագանք չկա միջադեպի հետ կապված:

ImportedPhoto_1710678748559.jpg (195 KB)

Արենը հայտնեց, որ ինքը ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում է հայտնվել, պարզվել է, որ ստացել է ուղեղի ցնցում, քթի կոտրվածք եւ երկու հատ ատամ է կորցրել: Արեն Երգանջյանը դեպքի հետ կապված դիմել է իրավապահներին:

ImportedPhoto_1710678709450.jpg (157 KB)

Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Արտյոմ Վարդանյանի հետ, նրանից պարզաբանումներ  ստանալու համար: