Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա պաղեստինցիների բռնի տեղահանումը Գազայից, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ Ալ-Սիսին ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու անհրաժեշտությունը և հաստատել, որ Եգիպտոսը չի ընդունում իրենց տարածքից պաղեստինցիների հարկադիր տեղահանումը:
Հիշեցնենք, որ Իսրայելը հավանություն է տվել Ռաֆահի վրա հարձակվելու ծրագրին։
Թել Ավիվը հայտարարել է, որ Ռաֆահը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վերջին հենակետերից է, որը նա խոստացել է վերացնել, և որ բնակիչները կտարհանվեն:





























