Թուրքիայում 2023 թվականին հյուրանոցների զբաղվածությունը 2022–ի համեմատ նվազել է, ինչը խորացրել է հյուրանոցատերերի ֆինանսական բեռը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում հյուրանոցների սեփականատերերը բողոքում են, որ զբոսաշրջիկների նվազումը խիստ ծանրացրել է իրենց ֆինանսական բեռը, քանի որ շատերը կովիդի ժամանակ բանկերից մեծ գումարներ էին վարկով վերցրել եւ հիմա չեն կարողանում փակել։
Նրանք նշում են, որ ինչքան էլ Թուրքիայի վիճակագրական վարչությունը նշի, թե իբր 2023–ին Թուրքիա ավելի շատ զբոսաշրջիկ է եկել, իրականությունն այն է, որ զբոսաշրջային կենտրոններ համարվող Անթալիայում եւ Ստամբուլում հյուրանոցների զբաղվածությունը առնվազն 10 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ։ Ըստ փորձագետների, իրավիճակը չշտկելու դեպքում բանկերը սկսկելու են խլել հյուրանոցները։
Նշվում է, որ հյուրանոցների պարտքը բանկերին հասել է 10 միլիարդ դոլարի։
Նշենք, որ Թուրքիայում գնաճի ֆոնին նվազել են Ռուսաստանից Թուրքա մեկնողները, ովքեր որպես այլընտրանք են դիտարկում Եգիպտոսը, ԱՄԷ–ն եւ Ասիական երկրները։





























