Հարավաֆրիկյան Հանրապետության հատուկ հետաքննությունների ստորաբաժանումը խուզարկել է երկրի խորհրդարանի խոսնակ Նոսիվիվե Մապիս-Նկակուլայի տունը և հանցանշաններ հավաքել պաշտոնյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ կաշառք ստանալու մեղադրանքների շրջանակում, հայտնում է Associated Press գործակալությունը:

Խոսնակի՝ «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունում օրենսդրական գործունեություն ծավալած վետերանի յոհանեսբուրգյան տանը խուզարկության և գույքի առգրավման գործողությունը հաստատվել է երկրի խորհրդարանի հայտարարությունում:

Ինքը՝ խոսնակը, չի ընդունում իրավախախտման մեղադրանքը և պնդում է, որ թաքցնելու բան չունի: Նա համագործակցել է քննիչների հետ, որոնք 5 ժամ շարունակ խուզարկել են տունը, նշված է խորհրդարանի հայտարարությունում:

Նոսիվիվե Մապիս-Նկակուլայի նկատմամբ հետաքննության մասին հաղորվդեց թերթերից մեկում, ըստ որի՝ նա կասկածվում է 2016-2019 թվականներին պաշտպանական կապալառուից ավելի քան 120 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ: Sunday Times-ի տվյալներով՝ փողը փոխանցվել է կանխիկ եղանակով՝ նվերի փաթեթներով: