Ֆրանսիայի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Պիեռ Շիլը հայտարարել է, որ Ֆրանսիայի ցամաքային զորքերը կարձագանքեն ցանկացած սպառնալիքի՝ պատրաստ դիմագրավելու նույնիսկ ամենածանր գրոհները:

Le Monde-ում հրապարակված իր հոդվածում ֆրանսիացի գեներալը նշել է, որ ֆրանսիացի ժողովուրդը կարող է վստահ լինել՝ ինչպիսին էլ լինի միջազգային իրադրությունը, իր երկրի զինվորները պատրաստ են պատասխան գործողությունների:

Ըստ գեներալի՝ ֆրանսիական բանակի հնարավորությունների ցուցադրումը կօգնի դիմագրավել Ֆրանսիայի դեմ ցանկացած հարձակման։

Շիլի համոզմամբ՝ Ֆրանսիան կարող է 30 օրվա ընթացքում կոալիցիայում ընդգրկել 20 հազար զինվորականից բաղկացած դիվիզա և ստանձնել դաշնակցային երկրներին միացած 60 հազարանոց զորքի հրամանատարությունը:

Ֆրանսիական բանակը հայտարարում է, որ 121 հազար զինվոր ունի և կարող է զորակոչել 24 հազար պահեստազորայինի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ չէր բացառել Ուկրաինայում արևմտյան երկրների ցամաքային զորքերի տեղակայումը: