Հունական Թասոս կղզում, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են Ալեքսանդր Մակեդոնացիի դամբարանն ու Կտակարանի Տապանը: Այս մասին հայտնել է հնագիտական «Պիֆիա» խմբի ղեկավար Նիկոլաոս Կումարձիսը, գրում է Mousenidis-travel-ը:
Հայտանգործությանը նախորդել է սիրողական պեղումների մի ողջ շարք Թասոս կղզում, որը բավական անսպասելի արդյունքներ է տվել:
Ոսկի ու թանկարժեք իրեր որոնողների հայտնաբերածն, ըստ գիտնականների, կարող է առնչություն ունենալ Ալեքսանդր Մեծի դամբարանի հետ: Եթե դա հաստատվի, դա կարող է համարվել 21-րդ դարի մեծագույն բացահայտումներից մեկը:
Կտակարանի Տապանը հրեա ժողովրդի լեգենդար սրբություններից է: Ըստ Աստվածաշնչի, դրանում պահվել են Կտարականի քարե սալիկը` վրան 10 պատվիրանները:




























