Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոյին։ Այս մասին հայտնում է Detik պորտալը։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Պրաբովո Սուբիանտոն ստացել է 96 214 691 ձայն, Ջակարտայի նախկին նահանգապետ Անիս Բասվեդանը՝ 40 971 906 ձայն, իսկ Կենտրոնական Ջավայի նախկին նահանգապետ Գանջար Պրանովոն՝ 27 040 878։

Ինդոնեզիայի ընտրությունները, որտեղ քվեարկելու իրավունք ունի ավելի քան 204 միլիոն մարդ, համարվում են աշխարհի խոշորագույն ուղղակի ընտրությունները։ Քվեարկությունը տեղի է ունեցել ավելի քան 820 հազար ընտրատեղամասերում։ Ընտրված նախագահն ու փոխնախագահը պաշտոնը կստանձնեն հոկտեմբերին։