Լեհ ֆերմերները 500-ից ավելի ճանապարհներ են շրջափակել ամբողջ երկրում: Այս մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։
Հստակեցվում է, որ ֆերմերները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքների ու թաղամասերի մուտքերի մոտ, ինչպես նաև մայրուղիներում։ Պաշտոնական տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցում է մոտ 70 հազար ֆերմեր։ Ցուցարարները դեմ են հանդես գալիս «կանաչ կարգին», Ուկրաինայից ագրոպարենային ապրանքների ներմուծմանը, ինչպես նաև Լեհաստանում անասնաբուծության սահմանափակումներին։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան աջակցել էր ֆերմերների պահանջներին, ովքեր բողոքում են անբարեխիղճ մրցակցության և երկիր ուկրաինական հացահատիկի անվերահսկելի ներմուծման դեմ։ Նա ընդգծել է, որ ֆերմերների շահերը հոգալն ազգային կամ միջազգային մակարդակով «Լեհաստանի իշխանությունների պարտականությունն է՝ անկախ քաղաքական իրավիճակից»:





























