Ստամբուլահայ հայտնի գրող, լեզվաբան, Taraf-թերթի թղթակից Սեւան Նիշանյանը բաժանվել է նաեւ 2-րդ կնոջից։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Սեւան Նիշանյանի կինը՝ Այնուր Դենիզ Նիշանյանը երեխայի հետ լքել էր տունը, դիմել ժանդարմերիա՝ պնդելով, որ ամուսինն իրեն ծեծել է։ Այնուհետ կինը դիմել է դատարան՝ ամուսնալուծվելու պահանջով։
Սեւան Նիշանյանը շեշտել է, թե դեպքի օրը վիճաբանություն եղել է, սակայն ինքը չի հարվածել կնոջը։
Ամուսնալուծվելուց առաջ Այնուր Դենիզ Նիշանյանը հետ է վերցրել իր բողոքը եւ համապատասխան գործընթացից հետո հեռացել Գերմանիա՝ իր ընտանիքի մոտ։



























