Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում   օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ   գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Հայտնում է shamshyan.com–ը:

Պարզվել է, որ  63-ամյա Վ․ Գ․-ն իր  սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից հակի պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա  թոռը, ով պարանը կտրել է, սակայն ժամանած դատական բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։