Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան (Շակիրա Իսաբել Մեբարակ Ռիպոլ)  Լոս Անջելեսում  Grammy Latino Awards երաժշտական մրցանակաբաշխության 12-րդ արարողությանը ճանաչվել է «Տարվա մարդ»:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 34-ամյա Շակիրան  երբեւէ «Տարվա մարդ» մրցանակի արժանացած ամենաերիտասարդ  երգչուհին է: Այս մրցանակը համարվում է լատինամերիկյան երաժշտության ոլորտում ամենահեղինակավորներից մեկը:  «Սա իմ կյանքի ամենակարեւոր պահերից մեկն է: Ես երջանիկ եմ, մեծարված եւ շփոթված»,- ասել է երգչուհին:

Նշենք, որ այդ պարգեւին են արժանացել Հուլիո Իգլեսիասը, Ռիկի Մարտինը, Կարլոս Սանտանան եւ այլ աստղեր: