Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվել է Թաղման կարգը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգից։
Վաղը՝ առավոտյան ժամը 8։00-ին, առավոտյան ժամերգություն կկատարվի Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, իսկ երեկոյան՝ 17։30-ին, Ս․ Գայանե վանքում կմատուցվի Տիրոջ հրաշափառ հարությունն ավետող Ճրագալույցի Սուրբ Պատարագը։ Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը կմատուցվի կիրակի՝ ժամը 10։30-ին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։





























