ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի մոտ երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։

Սպիտակ տունն այդ հեռախոսազրույցը երկու երկրների ղեկավարների համար «իրավիճակը ստուգելու» և ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունների կարգավորմանը պատասխանատու մոտեցում ցուցաբերելու եղանակ է անվանել:

«Լարված մրցակցությունը պահանջում է ինտենսիվ դիվանագիտություն՝ լարվածությունը կառավարելու, սխալ պատկերացումները ցրելու և չկանխամտածված հակամարտություններից խույս տալու համար: Այս զրույցը դա անելու միջոցներից մեկն է»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան: 

Չինաստանի նախագահի հետ զրույցի՝ 2022 թվականի հուլիսից ի վեր առաջին հեռախոսային շփման ժամանակ Բայդենն անդրադարձել է ԱՄՆ-ում մտահոգություն առաջացնող մի շարք հարցերի, նշված է Սպիտակ տան զեկույցում։

Մասնավորապես, Բայդենը դիմել է Սի Ծինփինին Չինաստանի «անարդար առևտրային քաղաքականության և ոչ շուկայական տնտեսական պրակտիկայի մասին», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: ԱՄՆ նախագահը Չինաստանի առաջնորդին ասել է նաև, որ կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝  արգելափակելու համար Չինաստանի մուտքը ամերիկյան տեխնոլոգիաներ, եթե դա սպառնա ազգային անվտանգությանը։