Չորեքշաբթի օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Թայվանում տուժել է ընդհանուր 380 կրթական շենք՝ պատճառելով ավելի քան 7,5 միլիոն դոլարի վնաս, հայտնել է Կրթության նախարարության կրթական հաստատությունների անվտանգության կենտրոնը։

«Ըստ տարբեր մակարդակների կրթական հաստատությունների հետ կապված իրավիճակի վիճակագրության՝ կղզու ընդհանուր 380 ուսումնական հաստատություններ հայտնել են, որ վնաս են կրել տարերային աղետից։ Նախնական գնահատականներով ֆինանսական կորուստը կազմում է 250 մլն NT$ (7,8 մլն ԱՄՆ դոլար)»,- գերատեսչության խոսքերն է մեջբերել կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ տարերային աղետի հետեւանքները վերացնելու եւ ուսումնական հաստատությունները վերականգնելու համար ստեղծվել է հատուկ խումբ։