Թուրքիայում «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով 3-րդ մեղադրական զեկույցը հանրապետական դատախազ Հուսեյն Այարի գլխավորությամբ եւս պատրաստվել է եւ ուղարկվել Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարան։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ 143 կասկածյալների դեմ մեղադրական զեկույցը կազմված է 264 էջից։ Կասկածյալների համար դատախազությունը պահանջում է 15-20 տարի պատժաչափեր։
Ավելի վաղ պատրաստվել էր 1-ին եւ 2-րդ մեղադրական զեկույցները, որոնք դատավարության ընթացքում միավորվել են մեկ դատական գործի մեջ։ Միավորված դատական գործում հանդես են գալիս 224 կասկածյալներ,ո րոնցից 184-ը կալանքի տակ են։
Նշենք, որ 2010-ի հունվարին թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝ ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:
Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի մեջ մեղադրվող գեներալներից են՝ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմը Ֆըրթնան, ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, 1-ին ցամաքային ուժերի հրամանատարության նախկին հրամանատար Չեթին Դողանը, ԶՈՒ-ի կապի եւ էլեկտրոնային տեղեկատվության համակարգերի հրամանատար Քադիր Սաղդըչը, հյուսիսային ծովային ավազանի հրամանատար Մեհմեդ Օթուզբիրօղլուն եւ այլոք։




























