Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ վիզային ռեժիմի փոփոխություն չի նախատեսվում: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններ են ընթանում վիզային ռեժիմի մեղմացման շուրջ ու հավելել, որ դա չի վերաբերում Մեծ Բրիտանիային:

Միաժամանակ, դիվանագետն ասել է, որ վերջին 4 տարում, կայուն կերպով, տարեկան 10 տոկոսով ավելանում են Հայաստանից Մեծ Բրիտանիա  այցելությունները: Նպատակները տարբեր են. ուսում, զբոսաշրջություն, բիզնես: «Մենք ուրախ ենք դա արձանագրել, եւ կցանկանայինք, որ ավելի շատ հայեր այցելեն Մեծ Բրիտանիա»,- նշել է դեսպանը: