Չելսի Քլինթոնը` Բիլլ եւ Հիլարի Քլինթոնների միակ դուստրը հաղորդավար է դառնալու NBC հեռուստաալիքում: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը:NBC-ում Չելսի Քլինթոնը վարելու է Making a Difference («Բարելավենք կյանքը») հաղորդումը` կամավորական եւ հասարակական գործունեության մասին: Հաղորդումը ցուցադրվելու է երեկոյան ժամին: Քլինթոնն աշխատանքի է անցնելու նոյեմբերի 14-ից:Չելսի Քլինթոնը նաեւ հայտարարել է, թե մտադիր է նվիրատվության համար օգտագործել NBC-ում աշխատած բոլոր գումարները եւ փոխանցել դրանք Բիլլ Քլինթոնի հիմնադրամին ու Վաշինգթոնի համալսարանի հիվանդանոցին:Ի դեպ, NBC-ում է աշխատում նաեւ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը` Ջեննա Բուշ Հեյգերը` Today հաղորդաշարում: Հանրապետական Ջոն ՄքՔեյնի դուստրը` Մեգան ՄքՔեյնը աշխատում է MSNBC նորությունների կայքում:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























