Շաբաթ երեկոյան Լոս Անջելեսի Universal Studios հոլիվուդյան կինոստուդիայի մոտ տեղի ունեցած տրամվայի վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին և կինոընկերությանը։
Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայության ստորաբաժանումները տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում ուղարկվել են դեպքի վայր:
Տուժածները թեթև վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։
Universal Studios Hollywood-ի ներկայացուցիչը Associated Press-ին տված հաղորդման մեջ հաստատել է, որ ատրակցիոնների այգում տրոլեյբուսի վթարի հետևանքով մարդիկ «բազմաթիվ թեթև վնասվածքներ» են ստացել։
Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։
Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հետաքննությունն անցկացնելու է Կալիֆորնիայի ճանապարհային պարեկությունը:



























