Շրի Լանկայի Դիյաթալավա քաղաքում անցկացվող Fox Hill Super Cross 2024 մրցավազքը ողբերգության է վերածվել, երբ մրցարշավային մեքենան դուրս է եկել մրցուղուց և հայտնվել հանդիսատեսի ամբոխի մեջ, ինչի հետևանքով յոթ մարդ է մահացել, ավելի քան 20-ը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Daily Mirror-ը:
Ինչպես հայտնել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Դիգ Նիհալ Տալդուվան, վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մրցարշավային մեքենան կորցրել է կառավարումը և բախվել մի խումբ հանդիսատեսների։
Տուժածները տեղափոխվել են Դիյաթալավայի բազային հիվանդանոց։
Հիվանդանոցի աղբյուրների հաղորդմամբ, տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Այս դժբախտ պատահարի պատճառով միջոցառման մյուս մրցարշավները չեղարկվել են։



























