Ամերիկացի դեմոկրատ սենատոր, Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մարկ Ուորները CBS-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ ATACM մարտավարական հրթիռները կտեղափոխվեն Ուկրաինա։
Ըստ նրա, Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակաընթացքում ուկրաինացիները «գերազանցեցին իրենց»։
«Այժմ և վերջին երկու տարվա ընթացքում, ծախսելով մեր պաշտպանական բյուջեի 3%-ից պակասը, երկու տարի անընդմեջ ուկրաինացիները ոչնչացրել են Ռուսաստանի նախկինում եղած ցամաքային զորքերի 87%-ը, տանկերի 63%-ը, զրահամեքենաների 32%-ը՝ չկորցնելով ոչ մի ամերիկացի զինվոր՝ ուկրաինացիների խիզախության և մեզնից և մեր եվրոպացի դաշնակիցներից ստացած տեխնիկայի շնորհիվ։ Հուսով եմ, որ հենց որ Ուկրաինայի ֆինանսավորման օրինագիծը հասնի նախագահին երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը, այդ առաքումները բառացիորեն կսկսվեն ATACM-ի տրամադրումից»,- նշել է նա։




























