Քիշնևի օդանավակայանի շենքից բոլոր ուղևորներն ու աշխատակիցները տարհանվել են ռումբի մասին լհաղորդման պատճառով, հայտնում է մոլդովական Nokta լրատվամիջոցը։
Լրատվամիջոցը նշում է, որ սա այս հանգստյան օրերի երկրորդ «նման» զգուշացումն է։
Մոլդովայի սահմանային ոստիկանության մամուլի քարտուղարը TV8-ին հայտնել է, որ ՆԳՆ բոլոր մասնագիտացված ծառայությունները տեղում են՝ ստուգման համար։
Անցած գիշեր օդանավակայանը նույնպես տարհանվել էր ռումբի մասին կեղծ հաղորդման պատճառով․ անձնակազմը և ուղևորները կարողացել են վերադառնալ տերմինալ միայն կեսգիշերից հետո։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել.



























