Diaspora սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկին` Իլյա Ժիտոմիրսկիին նախորդ հանգստյան օրերին մեռած են գտել Սան Ֆրանցիսկոյի (Քալիֆորնիա) իր տանը:
Տեղի ոստիկանությունը չի բացառում ինքնասպանության վարկածը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ժիտոմիրսկին Նյու Յորքի համալսարանի իր երեք ուսանողական ընկերների հետ, 2010-ի նոյեմբերին թողարկել է Diaspora նախագիծը, որպես Facebook-ի այլընտրանք: Այն մի քանի անգամ սկանդալների առարկա է դարձել` օգտագործողների տվյալները գողանալու պատճառով:
Diaspora-ի գլխավոր տարբերությունն իր հայտնի մրցակից սոցցանցից, տվյալների ապակենտրոնցացված պահպանումն է: Դրանք պահվում են ոչ թե առանձին սերվերներում, այլ օգտագործողների անձնական համակարգիչներում: Այդ տվյալները բազմաթիվ անգամ կոդավորվում են, ինչը նպաստում է դրանց գաղտնիության աստիճանի բարձրացմանը:
Այս նախագծի ստեղծման գաղափարը խմբի մոտ առաջ է եկել, երբ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Էբեն Մոգլենը կենտրոնացված սոցիալական ցանցերը համարել է «ազատությունը լրտեսող»:




























