Չինական գյուղում ապրում է «Պուտինի եղբայրը». Այդպես էլ համագյուղացիներն անվանել Լո Յուանպինին, ով նման է Ռուսաստանի վարչապետին:
Նմանությունը հայտնաբերել է չինական լրատվամիջոցներից մեկի լրագրողը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
48-ամյա գյուղացի Լո Յուանպինը բնակվում է Անհոյ նահանգի Լունցզույ գյուղում: Չինացու կյանքում նմանությունը ոչինչ չի փոխել, նա նախկինի պես աշխատում է դաշտում, բայց որոշ ծրագրեր է կազմել, ցանկանում է կին գտնել եւ փոխել մասնագիտությունը: Պուտինի նմանակը երազում է կազմակերպել սեփական շոուն եւ ելույթներ ունենալ կորպորատիվ միջոցառումներում:



























