Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին, նախքան Կոնգրեսի հավելյալ օգնության հաստատումը, գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա, որոնք արդեն օգտագործվել են ռուսական թիրախների դեմ: Դրա մասին հայտնել են Reuters-ը և Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային։

ATACMS-ը Ուկրաինային 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մի մասն էր, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատեց 2024 թվականի մարտին: Ըստ Associated Press-ի՝ խոսքը ATACMS-ների «զգալի քանակի» մասին է, սակայն կոնկրետ թիվ չի նշվում։

Ուկրաինական կողմն այդ հրթիռներն առաջին անգամ օգտագործել է ապրիլի 17-ի առավոտյան՝ հարվածելով Ղրիմի ռուսական օդանավակայանին՝ Ուկրաինայի ճակատային գծից մոտ 165 կմ հեռավորության վրա:

Պենտագոնն ի սկզբանե դեմ էր Կիևին ATACMS տրամադրելուն, մտավախություն ունենալով, որ դա կվնասի ԱՄՆ-ի մարտական ​​պատրաստականությանը կամ Ուկրաինան դրանք կօգտագործի Ռուսաստանի ներսում թիրախներին հարվածելու համար:

Սակայն Սպիտակ տան կարծիքը փոխվեց, երբ Ռուսաստանը, հակառակ Վաշինգտոնի նախազգուշացմանը, ուկրաինական կարևոր ենթակառուցվածքների վրա հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ կիրառեց: