Դոնեցկում Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի հետեւանքները վերացնողները անժամկետ հացադուլ են սկսել` պահանջելով թոշակների բարձրացում եւ հանդիպում Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Երեկ մենք հացադուլ ենք սկսել, 41 մարդ, բոլորս մնացել ենք մարզային վարչության թոշակային հիմնադրամի սրահում»,- ասել է Չեռնոբիլի աղետի հաշմանդամների տարածքային միության նախագահ Նիկոլայ Գոնչարովը:
Նրանք պահանջում են վերադարձնել թոշակների նախկին չափը, որոնք, բողոքավորների պնդմամբ, կրճատվել են հինգ-վեց անգամ:
«Ընդհանրապես հացադուլին միանալու պատրաստակամության մասին հայտարարել են 218 մարդ: Բայց քանի որ նրանց մոտ դեղամիջոցներ չկային, մարդիկ ստիպված էին տուն գնալ, շատերին ինսուլին էր պետք»,- ասել է Գոնչարովը:
Ակտիվիստները նաեւ նշել են, թե իրենց ցանկանում են ահաբեկել:



























