Playboy  ամսագրի աստղ, լիակուրծք շիկահեր Պամելա Անդերսոնը որոշել է Աստվածամոր դերում հանդես գալ:

Ինչպես հաղորդում է «РБК»-ն, այդ «նշանակալի» իրադարձությունը տեղի կունենա կանադացի կոմիկ դերասան Ռասել Փիթերսի շոուի ժամանակ, որը ցուցադրվելու է Ծննդյան տոների նախօրեին կանադական հեռուստաալիքներից մեկով:

Շոուն բաղկացած է լինելու երաժշտական համարներից, պարոդիաներից: Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանում հոլիվուդյան սեքս-սիմվոլը փորձելու է խաղալ Աստվածամոր դերը, իսկ Փիթերսը հանդես է գալու Հովսեփի դերում: