Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան մոտ են պատմական պայմանագրին, որը արաբական թագավորությանը կապահովի անվտանգության երաշխիքներ և ճանապարհ կհարթի Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման համար, եթե Իսրայելի կառավարությունը դադարեցնի պատերազմը Գազայի հատվածում:

Ըստ Bloomberg-ի՝ դաշնագիրը հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ուժը կորցրած պայմանագրի նոր տարբերակն է լինելու:

Վերջին շրջանում բանակցություններն արագացել են, շատ պաշտոնյաներ լավատես են, որ համաձայնություն ձեռք կբերվի շաբաթների ընթացքում:

Նման համաձայնագիրը ի վիճակի է փոխելու Մերձավոր Արևելքը: Դաշնագիրը, բացի Իսրայելի և Սաուդյան Արաբիայի անվտանգության ամրապնդումից, կամրապնդի ԱՄՆ դիրքերը տարածաշրջանում՝ ի հաշիվ Իրանի և նույնիսկ Չինաստանի։

Եթե ​​ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համաձայնեն պայմանագրին, նրանք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ընտրության առաջ կկանգնեցնեն. կա՛մ միանալ համաձայնագրին, որը ներդրումներ կներգրավի, կա՛մ մի կողմ քաշվել: Նեթանյահուն դրա դիմաց ստիպված կլինի դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և  համաձայնել Պաղեստին պետության ստեղծմանը։

Bloomberg-ի աղբյուրները չեն բացառում, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև դաշնագիրը հնարավոր է՝ չկնքվի։