Ճապոնիան և ԱՄՆ-ը, հաշվի առնելով Տոկիոյի ռազմական հնարավորությունների աճը, նախատեսում են երկու երկրների նախարարների մակարդակով անվտանգության հարցերի շուրջ երկխոսության նոր ձևաչափ ծավալել՝ նպատակ ունենալով ուժեղացնելու այսպես կոչված «ընդլայնված զսպումը»։

Ըստ Nikkei թերթի՝ անդրադառնալով երկխոսության նոր ձևաչափի մեկնարկի նպատակներին՝ Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան նշել է, որ կողմերը մտադիր են բարելավել փոխըմբռնումը ռազմավարության վերաբերյալ:

Առաջին հանդիպումը կհամընկնի երկու երկրների արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների միջև «երկու գումարած երկու» ձևաչափով հաջորդ բանակցություններին։

Ներկայում Տոկիոն և Վաշինգտոնն արդեն աշխատանքային մակարդակով խորհրդակցություններ են անցկացնում ռազմավարական հարցերի շուրջ՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախարարական նոր ձևաչափի նպատակը արագորեն համապատասխան որոշումներ ընդունելն է և ցույց տալը, որ երկրները պատրաստակամ են՝ իրենց զսպման ներուժն ուժեղացնելու հարցում:

Տոկիոն այժմ ջանում է բարելավել իր պաշտպանական՝ մասնավորապես, հարվածային կարողությունները: Արևելյան Ասիայում միջուկային գերտերություն ԱՄՆ-ի և Ճապոնիայի սովորական սպառազինությունների համադրումը կուժեղացնի դաշինքի տարածաշրջանային զսպման ներուժը: