«Ալ Քաիդայի» սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենը նուրբ, բարի եւ զգայուն մարդ էր, ինչպես նաեւ համեստ եւ ազնիվ: Իր նախորդի հասցեին նման գովեստներ է շռայլել խմբավորման նոր ղեկավար Այման ազ Զավահիրին:
Ռադիկալ իսլամիստների վեբ կայքերում «Իմամի օրեր. մաս առաջին» խորագրով տեսաժապավեն է հայտնվել, որում ազ Զավահիրին սպիտակ խալաթով եւ չալմայով կանաչ վարագույրի առջեւ նստած հիշում է, թե ինչպիսի հիանալի մարդ էր Ուսամա բեն Լադենը:
Ըստ նրա` շեյխը նաեւ չէր մոռանում սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությունն իրականացնողներին, որի ընթացքում մոտ երեք հազար մարդ զոհվեց: «Բարի զգացմունքերով եւ շնորհակալությամբ էր նա հիշում 19 եղբայրներին, որոնք հարձակվել են մեր ժամանակի կուռքի`Ամերիկայի վրա», - ասում է ազ Զավահիրին: Նա նաեւ նշում է, որ Բեն Լադենը Ղուրանի ուսուցման ընթացքում ուսուցիչներին արգելել էր ծեծել երեխաներին:
ազ Զավահիրին «Ալ Քաիդայի» ղեկավար է դարձել մայիսի սկզբին բեն Լադենի սպանությունից հետո, հիշեցնում է «Газета.Ru»-ն:



























